00:00:00

Ոսկեպարում ԱԱԾ սահմանապահը վիրավորվել է ականի պայթյունից. Ոսկան Սարգսյան

13:16, 06 հունիս 2024 Հասարակություն

Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից։ Այս մասին հաղորդում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- հաղորդել է նա։

Լրագրողը հայտնել է, որ նա ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է՝ ծնված 2000 թվականին։ Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր