Աղետի գոտում բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են, այս մասին կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են, արդեն հետիոտնային չորս կամուրջ ունենք, որ բավականին հեշտացրել են հաղորդակցությունը վնասված ավտոմոբիլային կամ հետիոտնային կամուրջների փոխարեն, մինչև վաղը կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար»,- ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ էլեկտրամատակարարման, գազամատակարարման ու ջրամատակարարման առումով գրեթե 90 տոկոսը վերականգնված է, բայց որոշ հատվածներում կա խնդիր։
Մ6 ճանապարհը երեկվանից արդեն բաց է։