Ռուսական կողմը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի մշակման շուրջ Ղազախստանում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհին, ասել է Գալուզինը՝ նեշոլվ, որ այսպիսով, այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել․
«Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները։ Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որ հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար․ «Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի դելիմիտացիա, քաղաքացիական հասարակությունների գծով շփումների զարգացում»։