Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նեկայացրել է Գազայի հատվածում իր ծրագրերը․
Նեթանյահուն Մակրոնին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու ծրագրի մանրամասների մասին և ընդգծել, որ այդ ծրագիրը թույլ է տալիս Իսրայելին իրականացնել իր կողմից դրված պատերազմի բոլոր նպատակները՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ի վերացումը․
«Դա եղել և մնում է Իսրայելի հիմնական նպատակը պատերազմում, լի ենք դրան հասնելու վճռականությամբ»- ասել է նա։