00:00:00

Բնակարանում վիճաբանության ժամանակ դանակահարվել է 54-ամյա տղամարդ

18:47, 24 մայիս 2018 Իրավական

Մայիսի 22-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վրացական փողոցի 17 շենքի բնակարաններից մեկից «էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Սուրեն Մ.-ին: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառառյությունը: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Վրացական փողոցի 17 շենքի բնակարանում Սուրեն Մ.-ին դանակով հարվածել է 1969 թ. ծնված Վահագն Հ.-ն: Նա նույն օրը՝ ժամը 10.20-ին, ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր