Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ են տվել մինչեւ հունիսի 24-ը՝ իրենց տներն ազատելու համար, քանի որ նրանց սեփականությունն արդեն հանձնվել է Ադրբեջանին։
«Փաստինֆո»-ի հարցին՝ ճի՞շտ է, որ սեփականատերերից մեկը քանդում է իր տունը՝ Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանն ասաց, «Դե իր գույքն է, ժամանակ են տվել, որոշ գույք գուցե տեղափոխել է ուզում, բա ի՞նչ անի»։
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն էլ հայտնեց, որ այս ընթացքում բավականին ակտիվ աշխատանք է տարվում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ։
«Ճանապարհի շինարարության վրա գիշեր ցերեկ աշխատում են, կհասցնե՞ն, թե՞ ոչ ժամկետներում, չեմ կարող ասել»,- «Փաստինֆո»-ին ասաց Կ. Շահինյանը։
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն էլ ֆեյսբուքյան էջում տեղադրել է է գյուղի այն հատվածը, որտեղով անցնելու է նոր սահմանը՝ գրելով. ուշադիր պետք է անցնեն, որ սահման չհատեն։