Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: