00:00:00

Արևի տակ․․․ ․ առաջարկել եմ համերգը մեկ ժամ շուտ սկսել, համերգներ են լինում՝ 3 ժամ ուշ կամ շուտ ենք սկսում․ ԿԳՄՍ փոխնախարարը «Տա լույս» երգչախմբի հետ միջադեպի մասին

22:58, 03 հունիս 2024 Հասարակություն

Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի համերգի հետ կապված միջադեպին, ինչը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ։

Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային․ պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։ 

Այնուհետև՝ մամուլում և սոցցանցերում սկսվել են շրջանառվել լուրեր համերգի չեղարկման մասին։

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին՝ Դանիելյանը պատմել է․

«Արևի տակ, դժվար պայմաններում… Փորձերը նորմալ հունով առաջ էին գնում։ Տեխնիկական, եղանակային մի շարք պատճառներով, քանի որ 11։00-11։30-ից արդեն ահագին մարդ կար, հիմնադրամի և մնացած երեք խմբերի հետ համատեղ որոշեցինք համերգը մեկ ժամ շուտ սկսել, որովհետև հանդիսատեսն արդեն տեղում էր, իսկ մենք՝ պատրաստ։ Ովքեր կազմակերպում են բացօթյա համերգներ, շատ լավ գիտեն, որ մանավանդ Հայաստանում ժամի փոփոխության դեպքում խնդիր չի առաջանում, որովհետև հարմարվում ենք, դա նորմալ երևույթ է։ Համերգներ են լինում՝ 3 ժամ ուշ ենք սկսում, կան՝ շուտ։ Երեք խմբերին առաջարկեցի ժամը 14։00-ի փոխարեն ժամը 13։00-ին սկսել։ Նրանք համաձայնեցին։ Նույնն առաջարկեցի նաև Տավուշի խմբին։ Առաջին անգամ հեռախոսով, քանի որ բեմի կողքին չէին, հեռու էին, զանգահարեցի խմբավարին։ Նա ասաց, որ ինքը չի որոշում, այլ պրոդյուսերը։ Փոխանցեց նրան։ Բացատրեցի իրավիճակը՝ ասելով, քանի որ դուք եք համերգը սկսում, եկեք սկսենք։ Կատեգորիկ հրաժարվեց։ Ասաց՝ չենք ուզում այդ ժամը, մենք ժամը 14։00-ին պիտի երգենք»,-ներկայացրել է Դանիելյանը։

 

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ համերգը ժամանակից շուտ սկսելու և մասնակցելու առաջարկ, արդեն անձամբ հանդիպելով «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերին, ներկայացրել է երկրորդ անգամ, սակայն կրկին մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, որ իրենք Երևանից ժամանող պատվիրակության են սպասում և միայն նախատեսված ժամին ելույթ կունենան։

«Այդ դեպքում միացյալ որոշում ընդունվեց, որպեսզի առանց իրենց սկսենք համերգը։ Տավուշի երեխաները համերգի միայն սկզբում, մի մասնիկ պետք է երգեին, իսկ հիմնական համերգը՝ մյուսները՝ 3 խումբ։ Ու սկսեցինք։ Համերգը վերջացավ, երեխաներին շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք»,-ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ համերգը հաջողությամբ կայացել է և ներկա էր այնքան մարդ, որքան ժամը 14։00-ին, իսկ պնդումները, թե այդ ժամին սպասելու դեպքում ավելի մեծ թվով հանդիսատես ներկա կլիներ, Դանիելյանը սուտ որակեց։ 

Մանրամասները սկզբնաղբոյւր կայքում։

Հիշեցնենք, ոչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ  Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբին չեն թույլատրել ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր