00:00:00

Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար

21:53, 03 հունիս 2024 Հասարակություն

Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու, իսկ ոստիկանության գնդերը շարունակում են մի հոգու պաշտպանել Երևանում ու քաղաքացիներին տփել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը․
 
«Ինչքան լավ են տփում էնքան կոչումն ու պարգևավճարը բարձրացնում են, մինչդեռ արցախցիներին ամբողջ երկրով մեկ ատելություն են տարածում, ավելի զզվելի մակարդակով, քան Հիտլերն էր հրեաների դեմ տարածում:
 
Իսկ արցախցիները հայ ժողովրդի կարմիր խաչն են, որտեղ հայի մատը փուշ է մտնում, էնտեղ են՝ լինի Սարդարապատում, Ջերմուկում, Կիրանցում, Լոռիում, թե Երևանում՝ հայերի ցեղապանությունը կանխելու գործում»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր