«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Փառատոնը կշարունակվի ևս երկու օր. հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ:
Հունիսի 5-ին բեմում կլինի Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնը՝ գալա ծրագրով:
Երեկոների սկիզբը ժամը 20:00-ին:
Իր ելույթում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է․ «Երևանի բալետային փառատոնը մեր առօրյան փոխելու հավակնոտ ծրագիր է այն իր ուրույն ու նշանակալի տեղն է զբաղեցնելու Երևանի մշակութային տարեգրության էջերում»։