00:00:00

Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

21:09, 03 հունիս 2024 Հասարակություն

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությանը։

Նշվում է, որ Ղալիբաֆը համարվում է Իրանում նախագահական ընտրությունների ամենահավանական ֆավորիտներից մեկը։ 2005-2017 թվականներին նա զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Ղալիբաֆն արդեն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի համար 2005 թվականին, սակայն զբաղեցրել միայն չորրորդ տեղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր