00:00:00

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

13:40, 03 հունիս 2024 Հասարակություն

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:

Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:  Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։

Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի 67 հազար դրամ և 1700 տեսախցիկի համար Երևանի բյուջեից կպահանջվի 135 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր