ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովիմահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացահայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, ՍուրբՄեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայիպատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվանմասին:
Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջինհերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամայինու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակիցռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում:
Նշանակալի է նրա ավանդը նաև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարականդաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման գործում:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցությունև զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստունմարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։