Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: