00:00:00

«Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ»․ Տիգրան Ավինյան

19:52, 31 մայիս 2024 Հասարակություն

Մեր երեխաներն արժանի են կրթվել և դաստիարակվել լավագույն պայմաններում, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մենք խոստացել ենք, որ երեքից չորս տարի հետո Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ:

Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը»,- գրել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանն էլ հայտնում է, որ Երևանի թիվ 22 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 230 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխել է 80-ական թվականներին հիմնադրված կրթօջախի միջավայրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր