Քիչ առաջ դուրս եկա Ոստիկանության Կենտրոնական բաժնից: Բերման ենթարկված 25 քաղաքացու նկատմամբ զանգվածային անկարգության համար վարույթ է հարուցվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը․
«Եվս 4-ը Շենգավիթում էին: Բերման ենթակվածներից 5-ը վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Վստահ եմ բոլոր գործերը մեկի ցուցմունքով են լինելու և շատ արագ ջրվելու են: Վերջում մնալու է իրավապահ համակարգի արժեզրկումն ու խայտառակությունը:

Սա է իրական Հայաստանի իրական պատկերը:
Հ.Գ. Շնորհակալություն փաստաբաններին մեր հայրենակիցներին օպերատիվ և անշահախնդիր աջակցության համար»,- գրել է նա։