00:00:00

Զելենսկին ազատվում է ամերիկյան կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներից․ The Washington Post

20:56, 30 մայիս 2024 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին մի քանի շաբաթների ընթացքում պաշտոնանկ է արել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ամերիկյան կողմնորոշում ունեն և մոտ են կանգնած ամերիկյան վարչակազմին, գրել է The Washington Post-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Չհստակեցնելով, թե կոնկրետ որ ուկրաինացի պաշտոնյաների մասին է խոսքը, պարբերականը, այնուհանդերձ, նշել է նրանց պաշտոնանկ անելու պատճառը, որը, ըստ հրապարակման, կապված է Կիևի ու Վաշինգտոնի միջև տարաձայնություններով, որոնք սրվել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ուկրաինա կատարած այցից հետո։ Բլինքենն իր այցի ժամանակ խստացրել է Ուկրաինային ուղղված պահանջը՝ վերաբերող կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով․ «Ուկրաինայի պաշտպանությունը կոռուպցիայից  պետք է լինի նույնքան ուժեղ, որքան նրա պաշտպանությունը ռազմական ոլորտում»։

Զելենսկին և ուկրաինական իշխանությունները մեծ դժկամությամբ են վերաբերվել այս պահանջին։ The Washington Post-ի աղբյուրները նշում են, որ Բլինքենի հետ հանդիպման ժամանակ    այս հայտարարությունից հետո Զելենսկու բացասական էմոցիաներն ակնհայտ երևացել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր