Երևան - Մոսկվա չվերթի ժամանակ օտարերկրյա քաղաքացին կռիվ է հրահրել և փորձել է բացել ինքնաթիռի դուռը։ Այդ մասին իր տելեգրամ-ալիքում հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Ավիաընկերության աշխատակիցները մյուս ուղևորների հետ միասին նրան հետ են մղել դռնից և ձեռքերը կապել։
Ավիաընկերության աշխատակիցները մյուս ուղևորների հետ միասին նրան հետ են մղել դռնից և ձեռքերը կապել։
ՌԴ ՆԳՆ-ից հայտնել են, որ տղամարդուն տեղափոխել են Ռուսաստանի ՆԳՆ-ի «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ մաս։ Ոստիկանները նրան առաջարկել են բժշկական զննություն, որից նա հրաժարվել է․ ենթարկվել է վարչական պատասխանատվության։