Չի կարելի բաց թողնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե «ազատվի արտաքին ուժերից և սփյուռքից կախվածությունից»։
«Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի հարևանների հետ, ում հետ ապրել է դարեր շարունակ»,- ասել է Թուրքիայի նախագահը։