00:00:00

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, իսկ այդ ներդաշնակությունը խաթարված է. ՄԻՊ

15:30, 30 մայիս 2024 Հասարակություն

Իրականում ես շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ եկեղեցի եմ գնում,  բայց իմ գործողությունների մեջ որևէ անկողմնակալ բան չեմ անում, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Օրինակ Իրանի քաղաքացիների կրոնական համոզմունքների պաշտպանությամբ Հայաստանում շատ լուրջ զբաղվում եմ։ Հետևաբար, նկատի ունեցեք, որ, ի տարբերություն շատ այլ պաշտոնատար անձանց, ես հրապարակային խոսքի տեսանկյունից սահմանափակված եմ։

Մի կարևոր հանգամանք կա, որ կուզենամ արձանագրել՝ հայ առաքելական եկեղեցու պատմական դերակայությունը մեր Սահմանադրությունն ամրագրել է, և շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, իսկ այդ ներդաշնակությունը խաթարված է միանշանակ, դա բոլորս տեսնում ենք։ Այդ ամենը չտեսնել չի կարելի»,-նշեց նա։

ՄԻՊ-ը կարծում է, որ թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին, իրենց բոլոր գործիքակազմերը կիրառելով, պետք է փորձեն ներդաշնակություն ձևավորել.«Ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան ու ապաքաղաքական կառույցի ղեկավար, պատրաստ եմ կամուրջ հանդիսանալ բոլոր հարցերը լուծելու համար»։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր