Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի տօնակատարութեան օրը, ցաւով տեղեկացանք Ամենայն Հայոց Հայրապետի եւ հոգեւորականաց դասի նկատմամբ ՀՀ ոստիկաններին ոչ յարիր պահուածքի մասին, որոնք ամէն կերպ փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի յուշահամալիր: Խոր ցաւով ստիպուած ենք արձանագրել, որ նախադէպը չունեցող ամօթալի երևոյթ էր կատարուածը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը;
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց դասը, խստօրէն դատապարտում են Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի ոստիկանութեան այդ գործելաոճը, որը դուրս է ողջախոհութեան բոլոր սահմաններից:
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ուշադիր եւ անաչառօրէն քննել միջադէպը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։