00:00:00

«Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ

23:21, 29 մայիս 2024 Հասարակություն

Արթիկի թեմը հայտարարություն է արել Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․

«Սրտի խոր ցավ ենք ապրում մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ազգիս Վեհափառ Հայրապետի և ուղեկից հոգևոր դասի հանդեպ ոստիկանական ուժերի դրսևորած ապաշնորհ և անհարգալից վերաբերմունքի համար։ Ցավն առավել է սաստկանում, երբ նկատում ենք, որ ամենը կատարվում է ապազգային իշխանության հրամանով։ 

Ըստ էության՝ սա ոտնահարում է համայն հայության ազգային և հոգևոր արժանապատվությունը։ Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն։

ՀԱՍԵ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի, խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության նմանօրինակ ամբարտավան կեցվածքը։ Վերջիններիս կոչ ենք անում հարգել Մայր Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական կարգը, ապա և մեր որդիական սերն ու զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը՝ մաղթելով ծով համբերություն»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր