Երևանի նոր հիմնվող տնկարանն զբաղեցնում է 20 հա տարածք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Տարածքն արդեն ցանկապատվել է, անցկացվում է շուրջ 100 կմ կաթիլային ոռոգման համակարգ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ներդնել ժամանակակից այլ համակարգեր ևս:
Տեղում կաճեցվեն սաղարթախիտ ծառատեսակներ ու թփատեսակներ:
Մանրամասները՝ տեսանյութում։