Հետաքննությունը բացառել է վարկածը, որ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի պայթյունը տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով։
Հայտնում են Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբից, փոխանցում է IRIB-ը։
«Դատելով բեկորների միջև եղած հեռավորությունից և դրանց ցրվելու եղանակից՝ բացառվում է թռիչքի ժամանակ կամ բարձունքի լանջին բախվելուց մի քանի վայրկյան առաջ դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունի վարկածը»,- նշվում է զեկույցում։