00:00:00

Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

14:39, 29 մայիս 2024 Հասարակություն

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում հանդիպել եմ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր