Թուրքիայի Անվտանգության խորհրդից հույս են հայտնել, թե Երևանի և Բաքվի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Թայի Էրդողանի մասնակցությամբ ԱԽ նիստի ավարտին արված հայտարարության մեջ:
«Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր այն ջանքերին, որ ուղղված կլինեն մշտական խաղաղության հաստատմանը, - նշվում է հայտարարության մեջ։