Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է։
Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ, հայտնում են Տավուշի մարզպետարանից։