00:00:00

Freenews TV-ն շարունակում է մնալ ՀՌՀ-ի ուշադրության կենտրոնում. հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով․ «Ժողովուրդ»

09:06, 28 մայիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ին շարունակում է մնալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն արձանագրել է նոր խախտումներ:

Մասնավորապես՝ ապրիլի 19-ին եւ ապրիլի 20-ին հեռարձակված Համո Սահյանին նվիրված հաղորդումը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է Ձեր առողջությունը» գրառմամբ։

Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 24-ին ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով:

Տուգանքի փաստաթուղթը ներկայացնում ենք ատորեւ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր