ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սանահին կայարանում էի։ Բակում տիղմի հաստ շերտի պատճառով անանցանելիություն կար։ Անմիջապես մեկնարկեց շինտեխնիկայի աշխատանքը, որից հետո զգալիորեն թեթևացավ խնդիրը։ Վաղը հեռացված կլինի տիղմը։
Այս հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է։ Ջրի մակարդակը զգալի իջել է։ Տեղում կարիքների գնահատում է իրականցվել։ 14 բնակիչ ապահովվել է սննդամթերքով, 4-ը տեղափոխվել է հյուրանոց, մեկը ստացել է անհրաժեշտ դեղորայք»։