00:00:00

Լոռու և Տավուշի համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, կհայտարարվեն աղետի գոտի

22:48, 27 մայիս 2024 Հասարակություն

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են․

«Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:

Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։

Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում անցել է Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։

Քննարկվել է նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հեևթին ներկայացրել է ամբողջ օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:

Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր