00:00:00

Հեղեղումների ընդհանուր վնասի գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները․ ԱԳՆ խոսնակ

22:12, 27 մայիս 2024 Հասարակություն

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում բնական աղետի կապակցությամբ։

«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և լուրջ վնասներ հասցրել ենթակառուցվածքներին ու բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասի գնահատումից հետո մենք անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր