00:00:00

Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է մի շարք բնակավայրերի հետ

21:18, 26 մայիս 2024 Հասարակություն

Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։

«Մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա` սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։

Այս պահին նշված 7 բնակավայրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ախթալայի ԲԿ-ն և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր