00:00:00

Սա քո վերջին հնարավորությունն է՝ քաղաքակիրթ ճանապարհով հեռանալու․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

18:08, 26 մայիս 2024 Քաղաքականություն

Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Նիկոլ Փաշինյանին․

«Մենք այստեղ ենք՝ բաժանարար գծերից հրաժարվելու տեսիլքով։ Նիկո՛լ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի և պառակտվի, մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ՝ արդյունքում քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչին տանելով քաղ, արժեքային և բարոյական անդառնալի կործանման՝ ներկա և ապագա սերունդների նզովքին ենթակա։

Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։ Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարականն տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է՝ քաղաքակիրթ ճանապարհով հեռանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես»

Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց նաև ՔՊ կուսակցությանը․

«ՔՊԿ ներկայացուցիչներին՝ ի գիտություն․ եթե ձեր ղեկավարն, այնուամենայնիվ, արհամարհած ունենա բոլորիդ և տանի բաժանման, փորձեք ձեր ջանքերը ներդնել՝ չհասնելու այդ ջրբաժանին, ջրբաժան, որը ծանր է լինելու, ծանր՝ մեր հերոս տղաների թափված արյամբ և հայրենիքին պատճառած կորուստներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր