00:00:00

Հոգին հաղթել է դուխին. Բագրատ սրբազան

17:08, 26 մայիս 2024 Քաղաքականություն

«Մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, հանուն հաշտության, ճշմարտության և սիրո։

Այսինքն իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության մասին է»։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նա շարունակեց. «Ի՞նչ մենք ստացանք այս իշխանություններից․ հաշտության փոխարեն թշնամություն, սիրո փոխարեն ատելություն, ինքնամաքրման փոխարեն ցեխարձակում, օրհնության փոխարեն հայհոյանք, ճշմարտության փոխարեն սուտ և սուտ և էլի սուտ։

Այս իշխանությունը ըստ սրբազանի ցանկանում է փոխել մեր պետության ինքնությունը։

«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ այն ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքը և կենսագրությունը։

Մոռանալով, որ հոգին հաղթել է դուխին, Եռագույնը՝ սևուսպիտակին և Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին։ Իսկ այս ամենի արդյունքում հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա»՝ այս Հայաստանին», -հայտարարեց սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր