00:00:00

ՆԳՆ. Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ

11:59, 26 մայիս 2024 Հասարակություն

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
 
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:
 
Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր