Դեբեդ գետի վարարման հետևանքով Սանահին կայարանի տներում արգելափակված մարդիկ կան, գրում են սոցցանցերի օգտատերերը։ Նշվում է, որ մարդիկ կանգնած են պատուհանագոգերին, սառը ջրերի մեջ:
Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։