ՀՀ զինված ուժերում «Էլեն Աղասյան» անուն-ազգանունով զինծառայող չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Նշենք, որ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով ստորին հարկի առաստաղը ծակող և լսող սարք տեղադրող կնոջ անուն ազգանունը Էլեն Աղասյան է:
AntiFake-ն էլ գրել էր, որ իր տեղեկություններով՝ նա օգտահաշիվ է ունեցել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն բարձրացած աղմուկից հետո ջնջել է օգտահաշիվը:
Էլեն Աղասյանը ըստ լրատվամիջոցի ներկայանում է որպես պաշտպանության նախարարության աշխատակից։