00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով հարվածել է ամուսնու հետույքին և թիկունքին

17:35, 24 մայիս 2018 Իրավական

Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, գրում է shamshyan.com-ը։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տանը դանակահարված քաղաքացի կա։ Պարզվել է, որ ադ քաղաքացին նույն տան բնակիչ՝ 42-ամյա Ս. Ա.-ն է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ստացել է հետույքի և թիկունքի ձախ հատվածում կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։ Ոստիկանները պարզել են, որ Ս. Ա.-ին դանակահարել է կինը՝ 34-ամյա Ա. Մ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև դանակը, որով կինը հարվածել է ամուսնուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր