00:00:00

ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի

17:40, 24 մայիս 2024 Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ շաբաթ արարողություն կանցկացնի՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց: Այդ մասին տեղեկացնում է IRNA գործակալությունից:

Դենիս Ֆրենսիսը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահը, հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 30-ին։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր