Ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել։
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահին, արտգործնախարարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի հարցով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցը։
Ըստ զեկույցի՝ ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո հրդեհվել է։