00:00:00

Հանրապետության 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարով վարձակալության է հանձնվել ՔՊ-ին, բայց պայմանագիրը 2024-ի փետրվարին դադադարեցվել է․ Պետական գույքի կառավարման կոմիտե

16:20, 23 մայիս 2024 Քաղաքականություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրականությանը չի համապատասխանում։

Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել է։

Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ մեկնարկային արժեքով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր