Դպրոցում ինֆորմատիկա առարկան, որ անցնում են 6-12 դասարաններում, այդ ամբողջ ինֆորմացիան հնացած է, մեր երեխաները սովորում են մի բան, որն իրենց պետք չի. սա խնդիր է առաջացնում, զարգացման վրա ազդեցություն է ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ ՏՏ ոլորտի մասնագետների հնդիպման ժամանակ նշեց ՏՏ ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Արսեն Լևոնյանը:
«Համացանցը մարդու կյանքում շատ մեծ ազդեցություն ունի: Այստեղ մենք ունենք կիբերանվտանգության հարձակումների խնդիր, վերջին շրջանում Հայաստանում տարբեր սոցիալական հարթակներից օգտվողները անընդհատ ունենում են խնդիրներ, քարտերից գումարներն են գողանում: ՀՀ ղեկավարության կողմից չկա համապատասխան իրազեկում, շատ թույլ է»,-ասաց նա:
Լեւանյանը դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հարց եմ ուզում տալ մեր երկրի վարչապետին եւ բոլորին, ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է այն վերջակետը զիջումների մասով եւ որտեղ ենք մենք դա տեսնելու: Արդյոք կա՞ հակառակորդի կողմից եւ մեր իշխանությունների կողմից դրված այդ վերջակետը: մարդիկ կան, որ մինչեւ հրապարակի ժամի կո՞ղքն են տեսնում»: