00:00:00

Ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ 2016-ի ապրիլի 8-ին այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են. Նիկոլ Փաշինյան

11:42, 23 մայիս 2024 Քաղաքականություն

Այն, ինչը պետական է՝ մենք այլ կեպ ենք ընկալում, այն, ինչը սեփական է՝ այլ կերպ ենք ընկալում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա ամենուր է, նայում ես, ասում ես՝ սա պետական է, հետո նայում ես, ասում՝ հա՜, սա սեփական է, սա ակնհայտ փաստ է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ երեխաները միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն իրենց տան ծորակին։

«Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ մեկը դանակով իր անունը սեղանի կամ աթոռի վրա գրել է, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տասնյակ անուններ ենք տեսնում, հետաքրքիր է, էլի, օրինակ, ձեր տանը ինչո՞ւ չես գրում, եթե դրա մեջ խորը իմաստ կա»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ որևէ այլ բանի վրա գրում են։

«Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր