00:00:00

«Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

16:19, 22 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների խնդրանքով, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։ Փաշինյանը նաև իրեն Պապ թագավորի հետ էր համեմատել։

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Ինքը (Փաշինյանը-խմբ․) անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։

Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը ։ Այդպիսի Պապ թագավորը  վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։

Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության։

Պետականությունն այս օրը հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր