00:00:00

ՄԻՊ-ն ու Նորվեգիայի դեսպանը անդրադարձել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին

17:09, 22 մայիս 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ 

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

683060aa-e952-4c39-acd6-402becb88986.jpg (98 KB)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր