00:00:00

Ադրբեջանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր էլ չի վերցվել. Նիկոլ Փաշինյան

14:16, 22 մայիս 2024 Քաղաքականություն

Այն արձանագրությունը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ին, արդեն իրողություն է,  ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ: Կարող է դանդաղ գնալ, տեմպերը տարբեր կարող են լինել, բայց պետք է գնա առաջ, մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  «եթե դու քաղաքական կամք ունես՝ դնելու ստորագրություն, դու իրագործում ես քո ստանձնած պարտավորությունը»:

«Մենք պետք է այս աշխատանքը տանենք մինչև վերջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, թե 1976 թվականի քարտեզն ապացույց է, որ «ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ միլիմետր չի զիջվել, Ադրբեջանի ինքնիշխան տարածքից էլ՝ չի վերցվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր