00:00:00

Սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին. Նիկոլ Փաշինյան

13:15, 22 մայիս 2024 Քաղաքականություն

Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, դա զիջում անվանելը  առնվազն տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերարտադրում է  սահման ու դնում է ՀՀ պետականության, ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝  սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է սկզբունքը:

«Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ սահմանազատաման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ:

«Մեր որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրված որոշումները հիմնավորված, ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր