Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ ՝ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:
Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար և վստահեցնում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը ամենասեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- գրել է Կոստանյանը։
Irakanum.am-ին այս առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մանավորապես բոլորին հայտնի է, որ որոշ վարորդներ բնականաբար այդ կոպեկները վերցնում են և դրամարկղ չեն վճարում, այս ամբողջ սաբոտաժի պատճառը այն է, որ հիմա քաղաքապետարանը հանում է այս վարորդների «պարագլխին», ով կոպիտ ասած այդ կոպեկներից ամենաառաջին օգտվողն է։
Այս ամբողջ սաբոտաժի պատմությունը կախված է այսպես ասած «պարագլխի» աշխատանքից ազատելու հետ, քանի որ ինքն է փողից առաջին օգտվողը։ Բացի այդ վարորդները եւս օգտվում , քանի որ քաղաքացիների կողմից տրված կոպեկները մուտք չի արվում կոպեկամանի մեջ, հավաքում են օրվա վերջ իրենց մոտ, մեծ մասը տալիս են «պարագլխին» մնացածը պահում են իրենց մոտ։
Հիմա այս անօրինակությունն է կանխում քաղաքապետարանը, ինչը որոշները չընդունելով սաբոտաժ են անում։