ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է եկեղեցու դեմ ՀՀ-ի և Ուկրաինայի կողմից նախաձեռնված քայլերին։
Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի ձեռքը համբուրում են, ավելի օրենքից բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։
Միաժամանակ Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։
Ինչո՞ւ են նրանք, որոնց արևմտամետները սկսում են ուղղորդել, բառիս բուն իմաստով դառնում Սատանա»: