Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Փաշինյանի հետ Իրան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։